Շուշիի ճանապարհին ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել

Արցախ - Դեպի Շուշի տանող ճանապարհը, նոյեմբեր, 2020թ․

Ադրբեջանցի զինվորական է զոհվել Շուշի տանող ճանապարհին ավտովթարի հետևանքով, ևս երկու զինծառայողներ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 12-ին, հաղորդագրությունում, սակայն, նշված չէ, թե ճանապարհի որ հատվածում է տեղի ունեցել վթարը։ Տեղի ունեցածի կապակցությամբ Բաքուն հետաքննություն է անցկացնում։

Ադրբեջանցի զինվորականներն առայժմ Շուշի են հասնում ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ֆիզուլիի շրջանից մինչև Շուշի ճանապարհի կառուցման մեկնարկի մասին։