Պոպով․ «Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին»

«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով [երկրամասի] կարգավիճակը», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի ծագմանը վերաբերող վերջին հոդվածը։

«Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջաններն ու մոռանալ կարգավիճակի մասին», - նշել է ռուսաստանցի դիվանագետը։