ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն չեղարկել է իր պաշտոնավարման ընթացքում նախատեսված վերջին եվրոպական շրջագայությունը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այս քայլին է դիմել, երբ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հրաժարվել է ընդունել երկիր ժամանող ամերիկյան պատվիրակությանը՝ բողոքելով հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների դեմ։
Փոմփեոյի հետ հանդիպումից հրաժարվել են նաև Եվրամիության ղեկավարները։
Reuters-ի տեղեկություններով՝ այցի ընթացքում Փոմփեոն պետք է հանդիպեր նաև Բելգիայի արտգործնախարարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Վերջիններս, սակայն, նույնպես խուսափել են պետքարտուղարի հետ հանդիպումից։