Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։
Ըստ հաղորդագրության, ոստիկանության ծառայողները « Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք, ինչպես Ոստիկանությունն է հաղորդում, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։