Ժամկետային զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիա են անում ռազմական համալսարանի մոտ

Ժամկետային զինծառայողների մի խումբ ծնողներ հավաքվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց որդիներին Արցախ չտանեն ծառայության:

Ծնողների փոխանցմամբ` արձակուրդ եկած իրենց որդիներին թույլ չեն տալու մտնել Արցախ, ասում են, որ զինծառայողների որոշ խմբերի փորձել են ետ տանել, սակայն ռուս խաղաղապահները նրանց ետ են ուղարկել ու չեն թողնել մտնել իրենց զորամասեր:

Ծնողներից մի քանիսին քիչ առաջ հրավիրեցին համալսարանի տարածք, մյուսները սպասում են նրանց վերադարձին:

«Ես չեմ զլանում ծառայությունից, բայց թող իմ երեխեն ծառայի Հայաստանի Հանրապետությունում, ինքը երդում է տվել, որ ծառայի Հայաստանի Հանրապետության համար: Էլի մերն ա Ղարաբաղը, մենք դեմ չենք, բայց փաստացի, որ ռուսն է պահում Ղարաբաղը ու չի կարում անցնի, ռուսն էլ տեր չի կանգնում, թույլ չի տալիս, որ անցնի», - «Ազատության» հետ զրույցում ասում է ծնողներից մեկը:

Նշենք, որ երեկ ևս Ղարաբաղում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ռազմական համալսարանի շենքի մոտ։ Նրանք մտահոգություններ ունեին կապված Արցախ տանող ճանապարհի անվտանգության հետ և պահանջում էին հստակ տեղեկություն ու անվտանգության երաշխիքներ։ Ծնողների մի մասը ներս գնաց՝ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու, սակայն դուրս գալով նշեցին, որ իրենց մտահոգությունները փարատված չեն։

Առավել մանրամասն` քիչ ավելի ուշ