Արցախի նախագահը ընդունել է Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Արցախի նախագահի տեղեկատվության վարչությունը:

Հարությունյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

Արցախի նախագահը կարևորել է նաև քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ նախագահին՝ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցի նպատակն է իրենց նպաստը բերել Արցախի վերականգնման աշխատանքներին: