Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի դեմ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում արտադրված պատվաստանյութերի ներկրումը իսլամական հանրապետության տարածք։
«Ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի ներկրումը արգելված է։ Ես դա ասել եմ իշխանություններին և այժմ էլ հրապարակայնորեն են հայտնում այդ մասին», - ասել է Խամենեին։ Իրանի հոգևոր առաջնորդի խոսքով՝ «եթե ամերիկացիները ի վիճակի լինեին պատվաստանյութ ստեղծել, կորոնավիրուսի դեմ պայքարում նման ֆիասկոյի չէին բախվի սեփական երկրի տարածքում»։
Խամենեին նաև խոսել է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի հնարավոր վերագործարկման մասին՝ նշելով, որ Թեհրանը չի շտապում համոզել ԱՄՆ-ին վերադառնալ պայմանագրի պահանջների կատարմանը։
«Մենք սակայն կարծում ենք, որ Իրանի դեմ կիրառվող դաժան պատժամիջոցները պետք է անհապաղ կերպով չեղարկվեն», - նշել է Խամենեին։