ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է շուրջ 360 հազար 700 մարդ

COVID-19 հիվանդությունը հարուցող կորոնավիրուսը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 21 միլիոն 270 հազարը, մահացել է շուրջ 360 հազար 700 հիվանդ: Այդ տվյալները հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների խումբը:

Կալիֆորնիայի նահանգում վարակվել է մոտ 2 միլիոն 450 հազար մարդ, մահացել է մոտ 27 հազար մարդ:

Նահանգապետ Գավին Նյուսոմը դաշնային իշխանություններին դիմել է Կալիֆորնիա 500 բուժաշխատող գործուղելու խնդրանքով, քանի որ նահանգի բուժհաստատությունները գերլարված ռեժիմով են աշխատում և չեն հասցնում սպասարկել հիվանդներին: Նյուսոմն ասել է նաև, որ նահանգում ձգձգվում է բնակիչների պատվաստումը:

Նախագահ Դոնալդ Թրամփի կազմած ծրագրով մինչև անցած տարեվերջ ԱՄՆ-ում պատվաստանյութ պետք է ստանար մոտ 20 միլիոն բնակիչ: