Նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: «Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Նախագահ Սարգսյանն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար», - ասված է հաղորդագրությունում։