Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանգրով Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնից։
Մայիլյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի սեպտեմբերից։
Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն, ով 2020 թվականի մայիսից Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականն էր, նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար՝ ազատվելով խորհրդականի պաշտոնից:
Ստորագրված մեկ այլ հրամանագրով՝ Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից։