Համաճարակի պատճառով աշխարհում 2021 թվականը դիմավորել են լրջագույն սահմանափակումների պայմաններում։ Սակայն չինական Ուհան քաղաքում, որտեղ 2019 թվականին հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, Նոր տարին դիմավորել են քաղաքի կենտրոնում մարդկանց մեծ խմբերով։
Արդեն մի քանի ամիս է, ըստ պաշտոնական աղբյուրների՝ քաղաքում կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվում։ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակը գրեթե դատարկ է եղել, Վատիկանի առաջնորդը տոնական ծես չի մատուցել։ Սիդնեյում տոնական միջոցառումներին հետևել են հեռուստացույցի էկրաններից։ Ավանդական 20 րոպե տևությամբ հրավառությունը տևել է 8 րոպե։
Մի շարք քաղաքներում՝ Լոնդոնում, Փարիզում, առհասարակ չեղարկել են հրավառությունը։ Նյու Յորքի «Թայմս սքվեր» հրապարակում նույնպես մարդիկ չկային քաղաքում գործող կոշտ սահմանափակումների պատճառով։