Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թույլատրել է Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի արտակարգ կիրառումը։ Դեղամիջոցը համապատասխանում է անվտանգության և արդյունավետության բոլոր անհրաժեշտ չափանիշներին։ Դրա կիրառման առավելությունները գերազանցում են պոտենցիալ ռիսկերը, հայտարարում է ԱՀԿ-ն:
ԱՀԿ-ի արտական թույլտվությունից հետո աշխարհի երկրները կարող են արագացնել պատվաստանյութի ներքին լիցենզավորման, իսկ ՄԱԿ-ը՝ սկսել կարիքավոր երկրների համար դեղամիջոցի գնման գործընթացը։
Pfizer/BioNTech-ի պատվաստանյութն արդեն սկսել են կիրառել Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում։
Համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 84 միլիոն մարդ, մահացածների թիվը մոտենում է երկու միլիոնին։ Վարակակիրների թվով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 20 միլիոն 500 հազար մարդ է վարակվել, մահացել է ավելի քան 350 հազար մարդ։