Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «պատերազմ սկսելու առիթ է որոնում»:
«Կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակարգը միլիարդներ են ծախսում «Բ-52» տեսակի ռմբակոծիչներ մեր տարածաշրջան ուղարկելու համար»,- Թվիթերում գրել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Նա ընդգծել է, որ «Իրանը պատերազմելու ցանկություն չունի, բայց հարկ եղած դեպքում բոլոր միջոցներով կպաշտպանվի»: