Վարչապետը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 30 դեկտեմբերի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, հայտնում են կառավարությունից:

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ՝ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: