Ղարաբաղում հրադադարը վերահսկող կենտրոնում կաշխատեն Թուրքիայի ԶՈՒ մեկ գեներալ և 35 սպա

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Թուրքիայի զինված ուժերի մեկ գեներալ և ևս 35 սպա կծառայեն Ռուսաստանի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող կենտրոնում: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Աքարը նաև հաստատել է, որ թուրք զինծառայողները, ովքեր ներգրավված կլինեն ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում, արդեն մեկնել են Ադրբեջան: Թուրքական NTV հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էր նրանց Ադրբեջան ուղարկելու մասին: Հեռուստաընկերության տվյալներով՝ համատեղ կենտրոնը կսկսի գործել 2021 թվականի հունվարից: