Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ` ուղերձում նշված է.

«Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ»։

Պուտինը վստահություն է հայտնել, որ հայ-ռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է երկու եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։