Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերը կրկին երթ են անցկացնում Երևանում:
Երթը մեկնարկել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, ապա հասել Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս պահին իրենց միակ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, իսկ ՀՔԾ-ից պահանջում ենք բոլոր հանցագործներին օր առաջ պատասխանատվության ենթարկել: