Արմեն Փամբուխչյանը նշանակվեց ԱԻ նախարարի առաջին տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արա Նազարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

Որոշումների տեքստերըը տեղադրված են կառավարության e-gov․am կայքում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Փամբուխչյանը հայտնել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Նա իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ էր: Սեպտեմբերի 25-ին Փամբուխչյանը նշանակվեց ԱԻ փոխնախարար: