Հոնկոնգի 10 բնակիչներ այսօր կանգնել են Չինաստանի կենտրոնական իշխանությունների դատարանի առաջ։ Նրանք ձերբակալվել էին անցած ամռանը։ Սահմանապահները օգոստոսի 23-ին կանգնեցրել էին Թայվան ուղևորվող նրանց նավակը։
12 մարդ էր ձերբակալվել, բայց նրանցից երկուսն անչափահաս են, և նրանց դատավարությունն առանձին է անցկացվելու։ Օգոստոսի 23-ից մինչև հիմա նրանք պահվում էին բանտում առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի։ Չինաստանի իշխանությունները ձերբակալված խմբին մեղադրում են անջատողականության մեջ։
Այսօր մեկնարկած դատավարությունում ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Կանադայի ու Ավստրալիայի դիվանագետներին արգելել են մտնել դահլիճ։
Ակտիվիստների մի խումբ բողոքի ակցիա է անցկացրել Հոնկոնգում` Չինաստանի կենտրոնական իշխանությունների գրասենյակի մոտ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։