Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունն է հայտնել Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին:
Զրուցակիցներն ընդգծել են տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվել է երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: