ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարը. ՀՀ ՊՆ-ն արձագանքում է Հադրութի Տող գյուղի մոտ մարտերի մասին հաղորդումներին

Ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Հադրութը, նոյեմբեր, 2020թ,

Արցախի Պաշտպանության բանակը (ՊԲ) խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ ի պատասխան Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի, երկու կողմի զոհերի ու վիրավորների մասին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունների։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։

«Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ», - ասված է ՊՆ հաղորդագրությունում: