Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։
Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում ԱԳ նախարարները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Այվազյանը և Լավրովը շոշափել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։