Դատարանն այսօր մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը:
Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը նման որոշում է կայացրել կալանավորման հիմքերի բացակայության պատճառով:
Քաջարանի քաղաքապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131 հոդվածի երկրորդ մասի՝ տվյալ դեպքում մարդուն առևանգելու հատկանիշներով։
Երեկ էլ դատարանը մերժել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը։