ՄԵծ Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնության են հասել  «Բրեքսիթ»-ից հետո առևտրի պայմանների վերաբերյալ

ՄԵծ Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնության են հասել «Բրեքսիթ»-ից հետո առևտրի պայմանների վերաբերյալ։

Առևտրական համաձայնությունը հիմնված է զրոյական քվոտայի և զրոյական սակագնի սկզբունքների վրա։ Այն ուժի մեջ է մտնելու 2021-ի հունվարի 1-ից։

Եթե այս համաձայնությունը չկայացվեր, ապա կողմերը պետք է առևտրային գործարքներ անեին Միջազգային առևտրային կազմակերպության սահմանած կանոններով, որը ենթադրում է քվոտաներ և տուրքեր։

2019 թվականին Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 900 միլիարդ դոլար։

1973 թվականից Եվրամիության անդամ ՄԵծ Բրիտանիան առաջին երկիրն է, որ դուրս է եկել միությունից՝ 2016 թվականի հանրաքվեի ընթացքում նման որոշում կայացնելով։

«Բրեքսիթ»-ի պայմանները քննարկվում են 2017 թվականից, դրանց շուրջ անհամաձայնությունը հանգեցրել էր նախկին վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականին, իսկ նրան փոխարինած Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունն ամեն դեպքում դուրս կբերի Եվրամիությունից՝ լինի դա համաձայնագրով, եթե առանց դրա։