Թրամփը շարունակում է ներում շնորհել իր մերձավորներին

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Պաշտոնը թողնելուց առաջ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ներում շնորհել իր մերձավորներին։

Սուրբծննդյան տոների առիթով Թրամփը ներում է շնորհել ևս 26 հոգու, այդ թվում՝ իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին, խորհրդական Ռոջեր Սթոունին և Չարլզ Քուշներին՝ իր փեսա, Իվանկա թրամփի ամուսին Ջարեդ Քուշների հորը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը ներում էր շնորհել իր նախընտրական շտաբի հետ առնչվող և ամերիկյան նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով անցնող մեղադրյալներին, նաև Կոռուպցիոն գործերով անցնող Հանրապետական նախկին երեք կոնգրեսականների։