Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել և հետագա համագործակցությունը ամրապնդելու վստահություն հայտնել, հաղորդում է պաշտոնական Բաքուն։
«Զրույցի ընթացքում կողմերը նշել են բոլոր ոլորտներում ռազմավարական հարաբերությունների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը և վստահություն են հայտնել համագործակցությունը հետագայում ընդարձակելու և ամրապնդելու վերաբերյալ»,- հայտարարել է Ալիևի նախագահական աշխատակազմը։
Կրեմլի հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ նախագահ Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։