Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, տեղեկացնում է Արցախի նախագահի գրասենյակը։

Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել՝ պայմանավորված պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: