Կադրային փոփոխություններ Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին, հայտնում է նախագահի աշխատակազմը:

Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Օհանջանյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից, նրան այդ պոշտոնում կփոխարինի Միքայել Հայրիյանը:

Կամո Աղաջանյանը նշանակվել է Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ոստիկանության պետի պաշտոնից:

Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են նախագահի խորհրդականներ Ռուզաննա Սարգսյանը, Էմիլ Բաբայանը և Կարեն Ներսիսյանը: