Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնում երկու կողմից տասնյակ զինվորականներ են ընդգրկվելու

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արխիվ

«Մեր պատվիրակությունը գտնվում է Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կառուցումից հետո մեր պատվիրակությունը կսկսի այնտեղ աշխատել», - ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ թուրքական NTV հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«30-60 մեր ներկայացուցիչները միասին աշխատելով ռուսների հետ անհրաժեշտ ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մշտական ռեժիմ ապահովելու համար», - ասել է Հուլուսի Աքարը։

Նա նշել, որ համատեղ կենտրոնում Թուրքիայից և Ռուսաստանից մեկական գեներալ է լինելու։