Ըստ Գլխավոր դատախազության, 2 անձի պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել

Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազության տվյալներով, Ազգային անվտանգության ծառայության քնչական դեպարտամենտում քննվող 2 քրեական գործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

Ըստ դատախազության, մեկ անձի էլ մեղադրանք է առաջադրվել այս հանցագործությանն օժանդակելու համար։

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չի հաղորդվում։