Եվրամիությունը պատրաստվում է սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

Եվրամիությունը պատրաստվում է սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներն այն բանից հետո, երբ Ամերիկյան Pfizer, և նրա գերմանական գործընկեր BioNTech ընկերությունները հաղթահարել են նորմատիվային խոչընդոտները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվամիության երկրները պատվաստանյութը կստանան նույն պայմաններով և միաժամանակ։

Սա առաջին հաստատված պատվաստանյութն է Եվրոպայում, սակայն Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ շուտով նոր պատվաստանյութեր էլ կհայտնվեն։

Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան և Իտալիան հայտարարել են, որ ծրագրում են սկսել պատվաստումները դեկտեմբերի 27-ից։ Առաջին հերթին կպատվաստվեն բուժ անձնակազմն ու տարեցները։