ԱՄՆ Կոնգրեսը համաձայնեցրել է կորոնավիրուսի հասցրած սոցիալական և տնտեսական վնասները վերացնելու համար 900 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթը:
Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելն ասել է, որ օրենսդիրներն առաջիկայում կվավերացնեն փաթեթը:
Այդ նախագծով ենթադրվում է, որ ամերիկացիները կստանան ուղիղ ֆինանսական օգնություն, բացի այդ, մեծ գումար կհատկացվի գործազուրկների դաշնային հիմնադրամին և տուժած փոքր ձեռնարկություններին:
Ամենայն հավանականությամբ օրենսդիրներն առաջիկա կիրակի օրը կընդունեն փաթեթը: