Մուտացիայի ենթարկված վիրուսից բարձր մահացության մասին տեղեկություն չկա

ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը, գլխավոր քարտուղար Ադնանոմ Գեբրեյեսուսը և տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերկխոֆը, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերկխոֆն ասել է, թե առայժմ չկան տվյալներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ մուտացիայի ենթարկված կորոնավիրուսը չափազանց ծանր ազդեցություն է գործում հիվանդի վրա կամ մահացությունը բարձր աստիճանի է հասցնում:

Նրա փոխանցմամբ, այս պահին կարելի է ասել նաև, որ փոփոխված կորոնավիրուսը դեռ չունի մեծ տարածում: Գրանցվել է մեկ հիվանդ Դանիայում, մեկը՝ Նիդերլանդներում և մեկն էլ Ավստրալիայում:

Մասնագետմների կարծիքով, մուտացիայի ենթարկված կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է այս տարվա սեպտեմբերին՝ Բրիտանիայում:

Մարիա Վան Կերկխոֆի խոսքերով, «որքան երկար տևի համավարակն, այնքան ավելի մեծ է վիրուսի մուտացիայի հավանականությունը, ուստի, երկրներն ամեն ինչ պետք է անեն վիրուսի տարածումը զսպելու համար»: