Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, «Ազատության»-ը փոխանցեցին նրա տեղակալները: Պատճառներն առայժմ հայտնի չեն, ոստիկաննությունը դեռ չի պարզաբանում։
Վարչապետն ուրբաթ օրը հայտարարեց, որ երկուշաբթի աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքի մարզում, կայցելի Գորիս, Կապան, Մեղրի։
Այդ կապացությամբ կեսգիշերին մոտ Առուշանյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։
Տեղեկություն կա, որ ոստիկանական ուժեր են բերվել Սյունիք։