Կորոնավիրուսով վարակված Մակրոնը բարվոք առողջական վիճակում է

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիտի հետ, Ելիսեյան պալատ, Փարիզ, արխիվ

Կորոնավիրուսով վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առողջական վիճակը որևէ մտահոգություն չի հարուցում: Այդ մասին այսօր հայտնել է Ելիսեյան պալատի գլխավոր բժիշկ Ժան-Քրիստոֆ Պերոշոնը:

«Նկատելի են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հոգնածություն, հազ, մկանային ցավ, սակայն դա չի խանգարում նախագահի գործունեությանը, իհարկե, նա ավելի սահմանափակ ռեժիմով է աշխատում», - ասել է Ֆրանսիայի նախագահների նստավայրի գլխավոր բժիշկը:

Մակրոնի հիվանդանալու մասին լուրը հրապարակվել է հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին: Նախագահն ինքնամեկուսացել է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիժիտ Մակրոնի կորոնավիրուսային ստուգման պատասխանը բացասական է: