Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ռուսաստանցի սպա է զոհվել։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։
Ականը պայթել է ճանապարհի ականազերծման ժամանակ, Ականազերծման միջազգային կենտրոնի սպան ծանր վնասվածքներ է ստացել և մահացել հոսպիտալի ճանապարհին։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը խոստանում է հնարավոր և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել զոհվածի ընտանիքին։