Տիգրան Կարապետյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

«Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: