Երևանում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից, հայտնում է քաղաքապետը: Հայկ Մարությանի փոխանցմամբ` համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է:
«2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին: Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաև միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար», - հավելել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ: