Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին, հայտնում է նախագահի աշխատակազմը:
Մասնավորապես՝ Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։ Նոր նախարարը Հայկ Խանումյանն է:
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Պետրոսյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իր ուղերձում Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մի շարք կադրային փոփոխությունների են սպասվում: