Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հատուկ ընդունված բանաձևով «դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը» և կառավարությանը կոչ անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության հոգսերի թեթևացմանը, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտմանը և դատապարտմանը։
Եվրամիության անդամ երկրի օրենսդիրները գործադիր մարմնին հորդորում են քայլեր ձեռնարկել նաև հրադադարի ռեժիմը պահպանելուն և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելու ուղղությամբ: