Կիրակի օրը բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ պատերազմի նահատակների համար

Արխիվային լուսանկար

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ կիրակի օրը, դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, և այդ կապակցությամբ վաղվանից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված։