ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ հատվածի դիրքերի տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից դեկտեմբերի 16-ին Պաշտպանության բանակին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Համաձայն հաղորդագրության, ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։