Ըստ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է

Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսանկետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։ Այսօր կայացած տարեկան ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության հարցին։

«Միջազգային իրավունքի տեսակետով, ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մասը», - ասել է Վլադիմիր Պուտինը, նշելով, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և հաշվի առնելով այդ հանգամանքը, միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղը ևս Ադրբեջան է։