Մոլդովայի ֆերմերները բողոքում են գյուղատնտեսական ապրանքերի հարկը բարձրացնելու կառավարության պլանների դեմ

Մոլդովայի գյուղատնտեսները խորհրդարանի մոտ բողոքի ակցիային եկել էին տրակտորով։ Նրանք իշխանություններից պահանջում են հրաժարվել գյուղատնտեսական ապրանքների ավելացված արժեքի հարկը բարձրացնելու նախաձեռնությունից։ Գալիք տարի նախատեսվում է այդ հարկը 8 տոկոսից դարձնել 12 տոկոս։ Ֆերմերները նաև փոխհատուցում են պահանջում անցած ամռան երաշտից կրած վնասների դիմաց։

Ոստիկանները երեկ փակել էին խորհրդի մուտքը, տեղի ունեցած բախումների հետևանքով չորս ոստիկան է տուժել։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ իշխանությունները մտադիր են գյուղատնտեսական ապրանքների ավելացված արժեքի հարկը բարձրացնել մինչև հունիսի 1-ը։ Ֆերմերները հայտարարել են, որ մինչև վերջ կանգնելու են դա թույլ չտալու համար։