Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1174-ով՝ հասնելով 151 հազար 392-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1296-ով և հասել 129 հազար 990-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 537 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 558 հազար 446-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 581-ի, ևս 642 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 հազար 197 մարդ։