Տիխանովսկայան Բրյուսելում բելառուսական ընդդիմության անունից ստացել է Սախարովի անվան մրցանակը

Այսօր Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, կայացել է մարդու իրավունքների ոլորտի Սախարովի անվան մրցանակաբաշխության ամենամյա արարողությունը։ 2020 թվականին «Հանուն մտքի ազատության» կոչվող Սախարովի մրցանակին է արժանացել բելառուսական ընդդիմությունը։

Եվրախորհրդարանում բելառուս ընդդիմադիրների անունից մրցանակը ստացել է նախագահության նախկին թեկնածու, Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան։ Նրանից բացի, Սախարովի անվան մրցանակի այս տարվա հաղթողներ են հռչակվել բելառուս արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը, բելառուսական ընդդիմության ակտիվիստներ Մարիա Կոլեսնիկովան, Վերոնիկա Ցեպկալոն և Օլգա Կովալկովան։