Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքում են Պաշտպանության նախարարության մոտ

Այսօր Պաշտպանության նախարարության առջև հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներից ու հարազատներից ոմանք կարողանալով հաղթահարել նախարարության տարածքի մուտքը պահպանողների պատնեշը՝ մտել են ներս։ Մյուսները սպասում են դրսում։ Նրանք պահանջում են հանդիպում նախարարության պատասխանատուների հետ։

«Իմ քրոջ որդին՝ Մխիթարյան Սարգիսը 2 տարի 3 ամիս ծառայեց, տարան գլուխը կերան․․․ Մեկը ասում ա՝ անհետ ա կորել, մեկը ասում ա՝ չկա։ Խեղճ քուրս չի կարում տեղերից հելնի, որ գա բողոքի։ Ամուսինն ա ընգած Ղարաբաղի քուչեքը․․․ գալիս ա ստեղ, ասում են՝ գնա Ստեփանակերտ, գնում ա Ստեփանակերտ՝ գնա Թութակներ, Թութակներից Մարտունի, Հադրութ․․․ ձեռ են առնում։ Հոկտեմբերի 27-ից մինչև հիմի էդ էրեխուց տեղյակ չենք», - հազիվ զսպելով արցունքները՝ ասում էր մի կին։

«Ամեն օրը դուռը բացվում ա, ասում ենք էսօր կգա, վաղը կգա։ Քյորփա էրեխեքին թողել, գնացել ա․․․ բա կարելի ա էսպես։ Ո՞ւմ դիմենք, ո՞ւր գնանք․․․ Սեպտեմբերի 22-ից գնացել ա, մինչև էսօր չկա։ Անհետ կորածների մեջ են գցել․․․ խի տե՞նց ա․․․ Էս իրեք ամիս ա քշում են Ուլնեցի, գնա ստեղ, գնա ընտեղ, փաստերով գնում ենք, ոչ մի օգնություն չկա։ Ինչքան կարելի ա․․․ գերեզման էլ չունենա՞ էդ էրեխեն։ Բոլորիս համար ա գնացել էդ էրեխեն, բոլորիս․․․ Ասում են՝հՀետաքննությունը գնում ա, կատարվում ա․․․ ո՞ւր ա։ Պատերազմը պրծավ, հրադադարը պրծավ, ամեն ինչը պրծավ․․․ բա ո՞ւր ա իմ էրեխեն, ո՞ւր ա », - լացակումած ճչում էր մեկ այլ կին։