Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրել է Վատիկանում նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը, փոխանցում է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:
Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ: Նա հետախուզման մեջ է: