Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1098-ով, բուժվածներինը՝ 1242-ով, գրանցվել է մահվան ևս 27 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1098-ով՝ հասնելով 150 հազար 218-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1242-ով և հասել 128 հազար 694-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 272 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 554 հազար 909-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 556-ի, ևս 637 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 հազար 331 մարդ։