Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգել է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը:
Նշվում է, որ նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, «որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն»։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին` ժամը 13։00-ին։